Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 46-62 հաշվով զիջեց Մալթայի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին` մրցելով Վրաստանի հետ: