Ընթանում են VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները:
Կիսաեզրափակիչ շարքի երկրորդ խաղում միմյանց հետ մրցեցին «Գյումրի»-ն և «Երևան Բասկետ»-ը:
«Երևան Բասկետ»-ը, 87- 75 հաշվով առավելության հասնելով «Գյումրի»-ի նկատմամբ, տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ եզրափակիչ։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 33 միավորով: Նա 25 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և 4 արդյունավետ փոխանցում:
«Երևան Բասկետ»-ը եզրափակիչում ուժերը կչափի «Հատիս»-ի հետ։ Առաջնության չեմպիոնը կորոշվի թիմերից մեկի 2 հաղթանակի դեպքում։