«Գյումրի»-ն, 77:75 հաշվով առավելության հասնելով «Արցախ»-ի նկատմամբ, զբաղեցրեց առաջնության երրորդ հորիզոնականը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 36 միավորով: Նա 26 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Երևան Բասկետ»-ն ու «Հատիս»-ը։ Առաջնության չեմպիոնը կորոշվի թիմերից մեկի 2 հաղթանակի դեպքում։