bfa_arm

ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանը 84-րդն է

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հրապարակել է հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը:

Հայաստանի հավաքականը նախորդ ցուցակի համեմատ նահանջել է 1 հորիզոնական ու հիմա 84-րդն է աշխարհի 160 ընտրանիների թվում:

Ամբողջական աղյուսակին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի հունիսի 21-23-ը ընկերական մրցաշարի կմասնակցի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: