«Երևան Բասկետը» 120-67 հաշվով հաղթեց «Գյումրի» ակումբին՝ տանելով առաջին հաղթանակը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նեքոյա Անդերսոնն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 31 միավորով: Նա նաև 20 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին. ժամը՝ 20:00-ին «Հատիսը» կմրցի «Լես Ֆոքսիսի» հետ: