bfa_arm

Արցախ»-ը հաղթեց «Լես Ֆոքսիս» ակումբի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Արցախ»-ը տարավ իր հինգերորդ հաղթանակը՝ 69-48 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Արցախ»-ը տարել է 5 հաղթանակ, կրել 11 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նայրա Ուիլյամսն էր (Արցախ)՝ վաստակած 30 միավորով: Նա նաև կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 3-ին. ժամը՝ 18:30-ին «Լես Ֆոքսիս»-ը կընդունի «Հատիս»-ին: