bfa_arm

«Լես Ֆոքսիսը» հաղթեց «Գյումրիի» հետ խաղում

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Լես Ֆոքսիսը» 102-43 հաշվով առավելության հասավ «Գյումրիի» հետ խաղում՝ տանելով իր չորրորդ հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Քելիսն էր (Լես Ֆոքսիս)՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում: