bfa_arm

«Երևան Բասկետ»-ը` VBET Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 մրցաշրջանի հաղթողը «Երևան Բասկետ»-ն է:

VBET Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի երրորդ «Հատիս» - «Երևան Բասկետ» խաղում, «Երևան Բասկետ»-ը 84-82 հաշվով առավելության հասավ «Հատիս»-ի նկատմամբ և հռչակվեց առաջնության չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց «Գյումրի»–ն:

Խաղում ամենաարդյունավետը «Հատիս» -ից Փեյթոն Թեյլորն էր՝ վաստակած 50 միավորով, նա նաև 21 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

Հայտնի դարձան նաև առաջնության լավագույնները՝
Լավագույն պաշտպան՝ Լուսինե Տիտանյան («Լես Ֆոքսիս»)
Լավագույն խաղարկող՝ Նայրա Ուիլյամս («Արցախ»)
Լավագույն թեթև հարձակվող՝ Օթմ Ուիլյամս («Երևան Բասկետ»)
Լավագույն ծանր հարձակվող՝ Էլլի Թեյլոր («Գյումրի»)
Լավագույն կենտրոնական՝ Ռայս Ալիյան («Երևան Բասկետ»)
Լավագույն մարզիչ՝ Սարգիս Ստեփանյան («Երևան Բասկետ»)
MVP-ն բաժին հասավ Փեյթոն Թեյլորն էր «Հատիս» ակումբից: