Կոսովոյում ավարտին է մոտենում մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները:
Հայաստանը կիսաեզրափակչում 70:58 հաշվով առավելության հասավ Կոսովոյի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Գրեգորի Մողոյանը: Նա վաստակել է 28 միավոր, 5 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Հայաստանը եզրափակչում կմրցի Անդորրա-Ալբանիա զույգի հաղթողի հետ:
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին: