bfa_arm

Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնության եզրափակչի երկրորդ խաղը՝ ապրիլի 23-ին

Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց 2020-2021 թթ. առաջնության եզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները:

Եզրափակչի երկրորդ խաղը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:15-ին:
Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին խաղում
«Լես Ֆոքսես»-ը առավելության էր հասել 67:49 հաշվով: Երկրորդ խաղում հաղթելու դեպքում «Լես Ֆոքսես»-ը կդառնա Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց 2020-2021 թթ.-ի չեմպիոն։