bfa_arm

Ռեքս Կալամյան. Բասկետբոլը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին


Լոս Անջելես Քլիփերս թիմի գլխավոր մարզչի օգնական Ռեքս Կալամյանը
տեսաուղերձ է հղել։

Նշենք, որ պանդեմիայի պատճառով դադարեցվել են նաև NBA-ի հանդիպումները։

«Հուսով եմ ՝ առողջ և անվտանգ եք այս անորոշ և աննախադեպ ժամանակներում: Բասկետբոլը համախմբել է բազմաթիվ հայերի ամբողջ աշխարհից: Երկարատև դադարից հետո ես պլանավորել էի այցելել Հայաստան այս ամառ՝ աշխատելու Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ, բայց, ցավոք, աշխարհում համաճարակի պատճառով այսօր մենք չենք կարող ճանապարհորդել: Օգտվելով հնարավորությունից ես կցանկանայի ողջունել հայկական բասկետբոլի ընտանիքի անդամներին: Վստահ եմ, որ միասին մենք կհաղթահարենք այդ դժվարությունները և ավելի ուժեղ կվերադառնանք»։

https://www.facebook.com/613644018677785/videos/877701256047165/