«Երևան Բասկետ»-ը 96-86 հաշվով առավելության հասավ «Գյումրի» ակումբի հետ խաղում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 50 միավորով: Նա նաև 27 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 15 հաղթանակ և կրել 4 պարտություն:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին. ժամը՝ 18:30-ին «Լես Ֆոքսիս»-ը կընդունի «Գյումրի»-ին: