bfa_arm

«Երևան Բասկետ»-ն առավելության հասավ «Գյումրի»-ի նկատմամբ փլեյ-օֆֆի առաջին խաղում

Ընթանում են VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները:

«Երևան Բասկետ»-ը 88-63 հաշվով հաղթեց «Գյումրի» ակումբի հետ խաղում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ռայս Աալիյանն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 16 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

«Երևան Բասկետ»-«Գյումրի» զույգից եզրափակիչ կանցնի այն թիմը, որը կունենա 2 հաղթանակ: