bfa_arm

Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնության եզրափակչի առաջին խաղը՝ ապրիլի 16-ին

Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց 2020-2021 թթ. առաջնության եզրափակչի առաջին խաղում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները:

Հանդիպումները կլինեն մինչև 2 հաղթանակ:

Եզրափակչի առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:15-ին:
Մուտքն ազատ է: