bfa_arm

«Հատիսը»՝ Հայաստանի բասկետբոլի կանանց 2022/2023 մրցաշրջանի չեմպիոն

Հայաստանի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի հաղթողը «Հատիսն» է:

Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչ «Հատիս» – «Լես Ֆոքսիս» խաղում, «Հատիսը» 73-68 հաշվով առավելության հասավ «Լես Ֆոքսիսի» նկատմամբ և հռչակվեց առաջնության չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց «Երևան Բասկետը»:

Խաղում ամենաարդյունավետը «Լես Ֆոքսիս»-ից Ակիմա Ռիչարդսն էր՝ վաստակած 37 միավորով, նա նաև 16 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

Հայտնի դարձան նաև առաջնության լավագույնները՝

Լավագույն պաշտպան՝ Ակիմա Ռիչարդս («Լես Ֆոքսիս»)

Լավագույն խաղարկող՝ Լուսինե Տիտանյան («Լես Ֆոքսիս»)

Լավագույն թեթև հարձակվող՝ Լուսինե Սեդրակյան («Երևան Բասկետ»)

Լավագույն ծանր հարձակվող՝ Շել Դանիելս («Երևան Բասկետ»)

Լավագույն կենտրոնական՝ Նարինե Գյոկչյան («Հատիս»)

Լավագույն մարզիչ՝ Արեգ Վավթյան («Հատիս»):

MVP-ն բաժին է հասել Սեդա Գաբրիելյանին «Հատիս» ակումբից: