bfa_arm

3x3 բասկետբոլ. Հայաստանը կմասնակցի ԱՊՀ երկրների երիտասարդական խաղերին

Սեպտեմբերի 4-11-ը Կազանում կկայանան ԱՊՀ երկրների երիտասարդական խաղերը, որի ծրագրում ներառված է նաև 3x3 բասկետբոլը:

Այսօր Հայաստանի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները մեկնեցին Կազան՝ մասնակցելու այս ստուգատեսին:

Տղաների կազմը՝ Դավիթ Խաչատրյան, Տիգրան Մկրտումյան, Դավիթ Քարամյան, Նարեկ Սարգսյան

Աղջիկների կազմը՝ Լուսինե Տիտանյան, Մերի Գրիգորյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան

Հավաքականները հանդես կգան Հարություն Եսայանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱՊՀ խաղերը պետք է տեղի ունենային նախորդ տարվա օգոստոսին, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էին: