Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները:
«Լես Ֆոքսիսը» 81-72 հաշվով հաղթեց «Հատիսի» հետ խաղում՝ տանելով իր երրորդ հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Սեդա Գաբրիելյանն էր (Հատիս)՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ժամը՝ 18:00-ին «Գյումրին» կմրցի «Երևան Բասկետի» հետ:19:54