bfa_arm

Զարեհ Զարգարյանը վերադառնում է Հայաստանի հավաքական

Մի քանի տարվա դադարից հետո Հայաստանի հավաքական է վերադառնում Զարեհ Զարգարյանը։ Նա ընդգրկվել է առաջիկա հանդիպումների հայտացուցակում։ Զարգարյանի մասնակցությամբ Հայաստանի հավաքականը 2016 թվականին նվաճել էր Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը:

Վերջին տարիներին Զարեհը հանդես է եկել բասկետբոլի հայ-ամերիկյան ասոցիացիայի լիգայում (AABA) և Նավասարդյան խաղերում:

Նշենք, որ փետրվարի 22-ին և 25-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: