«Դվին»-ը երկրորդ խաղում ուժերը չափեց «Բարս ՌԳԵՈՒ»-ի հետ՝ առավելության հասնելով 91:84 հաշվով: Այս մրցաշարում սա հայկական թիմի երկրորդ հաղթանակն էր:
«Դվին» ակումբից ամենաարդյունավետը Դեմետրիուս Լևարիթին էր, իսկ «Բարս ՌԳԵՈՒ» ակումբից՝ Արտյոմ Կուզմինը, որոնցից յուրաքանչյուրն իր ակտիվում գրանցեց 23 միավոր
Մարտի 27-ին «Դվին»-ը կմրցի լիբանանյան «Ալ-Ռիադի»-ի հետ: Հանդիպման մեկնարկը ժամը 20:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում։