bfa_arm

VBET Ա-Լիգա. «Արարատ»-ը հաղթեց «Արցախ»-ին

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացավ «Արցախ»-«Արարատ» հանդիպումը:

«Արցախ»-ն, անցկացնելով իր առաջին խաղն այս մրցաշրջանում, 74-86 հաշվով պարտություն կրեց «Արարատ» ակումբից:

Խաղում ամենաարդյունավետը Վարդան Բիդրոսյանն էր (Արարատ)՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 19 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում: