bfa_arm

Մեկնարկում է Հայաստանի տղամարդկանց կանոնավոր առաջնությունը

Նոյեմբերի 1-ին մեկնարկում է Հայաստանի տղամարդկանց 2023/24թթ. կանոնավոր առաջնությունը:

Հայաստանի առաջնությանը կմասնակցեն հետևյալ 6 թիմերը. «Ուրարտու», «Էրեբունի», «Կիլիկիա», «Ֆոքսիս», «Արաբկիր» և ԲԿՄԱ։ Երկու շրջանի արդյունքների հիման վրա ակումբները հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆում:

Նոյեմբերի 1-ին կայանալիք առաջին տուրի շրջանակներում «Արաբկիրը» Օլիմպավանում կհյուրընկալի ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կսկսվի 21:30-ին: