bfa_arm

VBET Հայաստանի կանանց առաջնության եզրափակիչի զույգը հայտնի է


VBET Հայաստանի կանանց առաջնության փլեյ-օֆֆ փուլի երրորդ և վճռորոշ խաղում «Երևան Բասկետ»-ը 53:42 հաշվով հաղթանակ տարավ «Հատիս» ակումբի նկատմամբ՝ դուրս գալով եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մանե Շահինյանը (Հատիս), ով վաստակեց 23 միավոր։

Եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները: