Բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի թիմը հաղթեց 100:63 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը խաղում է B ենթախմբում Ջիբրալթարի և Սան-Մարինոյի հետ:
Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, Հայաստանի հավաքականը կխաղա Սան-Մարինոյի ընտրանու հետ: