bfa_arm

Հայտնի է Եվրոպայի 2022 թվականի տարբեր տարիքային հավաքականների վիճակահանության օրը

Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում փետրվարի 15-ին կկայանա Եվրոպայի 2022թ. փոքր երկրների առաջնությունների վիճակահանությունը:  

Իրենց մրցակիցներին կիմանան տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները:

Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում:

Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ Մ18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-ից 31-ը Սան Մարինոյում:

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և 20 տարեկանների հավաքականներ, որոնք հանդես են գալու C և B դիվիզիոններում:

Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում, իսկ Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: