bfa_arm

«Երևան Բասկետը» հաղթեց «Լես Ֆոքսիս» ակումբին

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Երևան Բասկետը» 79-72 հաշվով հաղթեց «Լես Ֆոքսիսին»՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նեքոյա Անդերսոնն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին. ժամը՝ 18:00-ին «Հատիսը» կմրցի «Երևան Բասկետի» հետ: