bfa_arm

«Երևան Բասկետ»-ն առավելության հասավ «Արցախ»-ի դեմ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Երևան Բասկետ»-ը տարավ իր հինգերորդ հաղթանակը՝ 81-76 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 5 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նայրա Ուիլյամսն էր (Արցախ)՝ վաստակած 33 միավորով: Նա նաև կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 21-ին. ժամը՝ 18:30-ին «Արցախ»-ը կընդունի «Հատիս»-ին: