«Շատ ուրախ եմ, որ հրավեր ստացա հանդես գալու կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականում։ Հպարտ եմ, որ հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու իմ երկիրը։ Կարելի է ասել, որ հասա իմ նպատակներից մեկին։
Հավաքից առաջ հանդիպել էի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի հետ, ով ներկայացրել էր թիմի կազմը, խոսել մրցաշարի և մեր առաջիկա ծրագրերի մասին։
Այժմ պատրաստվում ենք մրցաշարին: Բոլորս գիտակցում ենք, որ դժվար խաղեր են սպասվում, քանի որ Հայաստանը առաջին անգամ է հանդես գալու B դիվիզիոնում։
Կարծում եմ՝ լիովին պատրաստ եմ մրցաշարին, քանի որ գտնվում եմ լավ մարզավիճակում, կշարունակեմ շատ աշխատել և արդարացնել բոլորի սպասելիքները։
Մարտական ենք տրամադրված, կփորձենք ցույց տալ մեր խաղային բարձր որակները և մինչև վերջ պայքարել հաղթանակի համար»,- նշել է Տիտանյանը։
Հիշեցնենք, որ կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում։