bfa_arm

Սուրեն Արզումանյան. Մեզ համար ամենակարևորը Հայաստանը պատվով ներկայացնել է

Վրաստանում օգոստոսի 9-14-ը կկայանան կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբի հանդիպումները։

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է առաջիկա խաղերի սպասումների մասին։

«Մեկ շաբաթից ավելի հավաքականը մարզումներ անցկացրեց Օլիմպավանում։ Առավելագույն ուժերը ներդրեցինք, որպեսզի աղջիկները հնարավորինս պատրաստ լինեն նման մրցաշարի։

Կարող ենք հաղթել թիմային խաղի շնորհիվ, մեծ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, ինչպես նաև տարբեր մարտավարություններ ենք մշակել, տեսնենք՝ ինչպես կստացվի։ Այս պահին հավաքականի անդամների մարզավիճակը գնահատում եմ նորմալ: Թիմը պատրաստ է մրցակցությանը, բայց չեմ ցանկանում կանխատեսումներ անել, միայն կասեմ՝ յուրաքանչյուր խաղում փորձելու ենք հաղթել։ 

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ անցած տարի մրցաշարեր տեղի չունեցան։ Ներկա պահին դժվար է գնահատել մրցակիցների հնարավորությունները։ Մրցումները ցույց կտան՝ ով ինչպես է պատրաստ։ Հուսով ենք լավ արդյունք ցույց կտանք, միաժամանակ հասկանանում ենք, որ բարդ է լինելու։

Մեզ համար ամենակարևորը Հայաստանը պատվով ներկայացնել է և հայ ժողովրդին հպարտություն պարգևելը»,- ասաց մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հյուսիսային Մակեդոնիան, Մալթան, Ալբանիան և Վրաստանը: