bfa_arm

«Հատիս»-ն առավելության հասավ «Արցախ»-ի դեմ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Հատիս»-ը տարավ իր ութերորդ հաղթանակը՝ 86-50 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 8 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Սարա Էդմոնդն էր (Հատիս)՝ վաստակած 31 միավորով: Նա նաև 12 անգամ տիրեց անդրադարձող գնդակին, կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11-ին. ժամը՝ 18:30-ին «Երևան Բասկետ»-ը կընդունի «Արցախ»-ին: