Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 84-72 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Ղազարյանն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 2 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ջիբրալթարի հետ: