bfa_arm

«Լես Ֆոքսիսն» առավելության հասավ «Գյումրիի» հետ խաղում

Ընթանում են Հայաստանի կանանց առաջնության 2022/23թթ. մրցաշրջանի հանդիպումները:
Կայացած մրցավեճում «Լես Ֆոքսիսը» 71-68 հաշվով հաղթեց «Գյումրիի» հետ խաղում՝ տանելով իր յոթերորդ հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ռիչարդս Ակիման էր (Լես Ֆոքսիս)՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 20 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 4-ին. ժամը՝ 15:00-ին «Երևան Բասկետը» կմրցի «Հատիսի» հետ: