«Գյումրի»-ն տոնեց իր առաջին հաղթանակը՝ 83-75 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 38 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին. ժամը՝ 19:00-ին «Երևան Բասկետը»-ը կընդունի «Լես Ֆոքսիս»-ին: