bfa_arm

Հայաստանի հավաքականը Ալբանիայի դեմ խաղին կմասնակցի Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ

Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 20-ին Տիրանայում Ալբանիայի դեմ կայանալիք Աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում հանդես կգա սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։

40-ամյա Կարաչիչը վերջին տարիներին աշխատել է Բելգրադի «Պարտիզանի» մարզչական շտաբում։ Նա ազգային թիմում կաշխատի հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուի և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի հետ։

Հայաստանի հավաքական են հրավիրվել հետևյալ խաղացողները.
• Ալբերտ Թադևոսյան
• Անդրե Սպայթ Մկրտչյան
• Քրիս Ջոնս
• Զակ Թավիտյան
• Արտյոմ Թավաքալյան
• Գաբրիել Աճեմյան
• Յուրա Մելիքյան
• Դավիթ Խաչատրյան
• Կարեն Մելիքյան
• Դանիել Կիրակոսյան
• Հայկազ Գրիգորյան
• Միհրան Ներսես

Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել նաև սիրիահայ բասկետբոլիստ Միհրան Ներսեսը, ով 2016 թվականին հանդես է եկել Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականում։

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Արկադի Մկրտիչյանը, Դանիել Գևորգյանը և Ալեքսեյ Չիժենոկը։

Հայաստանի հավաքականը մարզական հավաքը կսկսի փետրվարի 13-ից Երևանում, իսկ փետրվարի 17-ին կմեկնի Ալբանիա։