53-ամյա մասնագետը ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։
Իսկ 2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում:
Ավելի քան 14 տարի հանդիսանում է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան հայկական դպրոցի սպորտային տնօրենը։ Այս տարիներին նա եղել է JV և Varsity ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների թիմերի գլխավոր մարզիչը։
Սուրեն Արզումանյանը արժանացել է աղջիկների «Տարվա մարզիչ» մրցանակին 2011-2012, 2012-2013 և 2015-2016 մրցաշրջաններում:
Նրա գլխավորությամբ կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը կմասնակցի 2022 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:
Նշենք նաև, որ Սուրեն Արզումանյանը միակ հայազգի մրցավարն է եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA):