«Կալիֆոռնիայում ունենք բավական մեծ հայկական համայնք, և վաղուց գաղափար կար անցկացնելու ընկերական հանդիպումներ Լոս Անջելեսում։ Վերջերս էլ նման առաջարկ ենք ստացել ԱՄՆ-ից և մոտակա ժամանակներս պետք է քննարկենք, թե ինչ ձևաչափով է հնարավոր նման հանդիպում կամ հանդիպումներ կազմակերպել»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Նախագահության անդամներն ընդգծեցին, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները մեծ ոգևորություն կառաջացնեն Լոս Անջելեսում, որտեղ բնակվող հայերի շրջանում բասկետբոլը մեծ մասսայականություն է վայելում:
Վերջին տարիներին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, որի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: