bfa_arm

Հատուկ մրցանակ՝ Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի կազմակերպման համար

2021 թվականի հուլիսին Երևանում կայացած մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի կազմակերպման համար Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ՖԻԲԱ-ի կողմից արժանացել Է հատուկ մրցանակի:

Մրցանակը ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանին հանձնեց ՖԻԲԱ-ի ներկայացուցիչ Սինան Թազեն:

Նշենք, որ Հայաստանում վերջին անգամ ՖԻԲԱ-ի հովանո ներքո մրցաշար կայացել էր 2010 թվականին: