bfa_arm

Կանանց Մ-20 հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը

Կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում սկսել է նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումներին։

Գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են հետևյալ 12 խաղացողները. 

Տաթև Գոմցյան, «Վիրջինիայի համալսարան», (ԱՄՆ),
Արեքո Օրուջյան, «Արարատ», (ԱՄՆ),
Էվելինա Վարդանյան, «Լես Ֆոքսիս», 
Անի Հովհաննիսյան, «Հատիս», 
Մերի Գրիգորյան, «Լես Ֆոքսիս», 
Էմմա Մկրտչյան, «Հատիս», 
Աննա Օհանյան, «Լես Ֆոքսիս», 
Լուսինե Տիտանյան, «Լես Ֆոքսիս», 
Մանե Շահինյան, «Հատիս», 
Մերի Մարկարյան, «Կլերմոնտ ՄքՔենա քոլեջ», (ԱՄՆ),
Քեյլա Քեշմեշյան, «Վյուփոինթ ավագ դպրոց», (ԱՄՆ),                                  
Փաթիլ Եագուպեան, «Կալիֆոռնիայի Լյութերական համալսարան», (ԱՄՆ):

Հիշեցնենք, որ հուլիսի 13-18-ը Երևանում տեղի կունենա կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան։