«Հատիսը» 78-64 հաշվով հաղթեց «Երևան Բասկետին»՝ տանելով երկրորդ հաղթանակը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Լուսինե Սեդրակյանն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին. ժամը՝ 18:00-ին «Գյումրին» կմրցի «Լես Ֆոքսիսի» հետ: