bfa_arm

Բասկետբոլի հայ–ամերիկյան ասոցիացիան կանցկացնի բասկետբոլային մրցաշար

Մայիսի 22–23-ը և հունիսի 5-6–ը Լոս Անջելես քաղաքում կանցկացվի բասկետբոլային մրցաշար: Այս մասին ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում հայտնեցին Բասկետբոլի հայ–ամերիկյան ասոցիացիայից։

«Սպասվող մրցաշարին կարող է մասնակցել 8 հայկական ակումբ։ Ներկայացվելիք կազմերում կարող են ներառված լինել առավելագույնը 2 այլազգի բասկետբոլիստ։
Նշեմ, որ առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերին կշնորհենք դրամական պարգև։

Նպատակը 18 և դրանից բարձր տարիքի բասկետբոլիստներին դրսևորվելու հնարավորություն ընձեռելն է։ Կփորձենք այս մարզաձևի սիրահարների համար հնարավորինս հետաքրքիր ու դիտարժան մրցաշար կազմակերպել։ Առավելագույն ջանքերը կգործադրենք բասկետբոլային մթնոլորտ ստեղծելու համար»,– նշեց Բասկետբոլի հայ–ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Սուրեն Արզումանյանը: