bfa_arm

«Արցախը» VBET Ա-լիգայում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

Կայացավ VBET Ա-լիգայի 3-րդ տեղի համար պայքարի եզրափակիչ հանդիպումը:

«Արցախը», 104:85 հաշվով առավելության հասնելով «Գյումրիի» նկատմամբ, այս դիմակայությունում տարավ իր երրորդ հաղթանակը և զբաղեցրեց առաջնության երրորդ հորիզոնականը: Երկու թիմերի միջև կայացած խաղերի ընդհանուր արդյունքը դարձավ 3-1` հօգուտ «Արցախի»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջասթին Սաթոն, որը վաստակեց 56 միավոր: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

VBET Ա-լիգայի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն «Ուրարտուն» և «Էրեբունին»: