«Լես Ֆոքսիս»-ը տարավ իր երկրորդ հաղթանակը՝ 74-68 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Լուսինե Տիտանյանն էր (Լես Ֆոքսիս)՝ վաստակած 29 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց անդրադարձող գնդակին, կատարեց 6 արդյունավետ փոխանցում: