«Երևան Բասկետ»-ը տարավ իր հերթական հաղթանակը՝ 99-53 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ռայս Աալիյանն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 29 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 11 հաղթանակ, կրել 4 պարտություն:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին. ժամը՝ 18:30-ին «Գյումրի»-ն կընդունի «Հատիս»-ին: