Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:
«Գյումրի»-ն տարավ իր չորրորդ հաղթանակը՝ 95-82 հաշվով առավելության հասնելով «Արցախ» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 40 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին. ժամը՝ 18:30-ին «Հատիս»-ը կընդունի «Արցախ»-ին: