bfa_arm

«Հատիս»-ը՝ երրորդ տեղում

Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնությունում 3-րդ տեղը գրավեց «Հատիս» ակումբը:

3-րդ տեղի համար պայքարում «Հատիս»-ը 64-44 հաշվով առավելության հասավ «Էրեբունի»-ի նկատմամբ՝ առաջնությունը եզրափակելով երրորդ տեղով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մանե Շահինյանը («Հատիս»), ով վաստակեց 21 միավոր:

Հիշեցնենք, որ բասկետբոլի VBET Հայաստանի կանանց 2020-2021 թթ. առաջնության եզրափակչում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները:

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:15-ին:
Մուտքն ազատ է: