bfa_arm

VBET Ա-Լիգա. «ԱԻԱ Սթարս»-ն առավելության հասավ ԲԿՄԱ-ի դեմ խաղում

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «ԱԻԱ Սթարս»-ը և ԲԿՄԱ-ն:

Առաջին խաղում կրած պարտությունից հետո «ԱԻԱ Սթարս»-ն անցկացրեց իր երկրորդ հանդիպումը, որտեղ կարողացավ 101-57 հաշվով առավելության հասնել ԲԿՄԱ ակումբի նկատմամբ:

Խաղում ամենաարդյունավետը Բրենդոն Անյանվուն էր (ԱԻԱ Սթարս)՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 17 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում: