bfa_arm

Հայաստանի Մ-20 հավաքականը վերջին խաղում զիջեց Ալբանիային

Երևանում ավարտվեց կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը:

Վերջին՝ չորրորդ խաղում, Հայաստանի հավաքականը 72-79 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ալբանացի Կլեա Վերրին, ով վաստակեց 27 միավոր:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արեքո Օրուջյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 9 արդյունավետ փոխանցում:

D ենթախմբում Հայաստանը մրցեց Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի հետ։

Հայ բասկետբոլիստուհիներին այս մրցաշարում չհաջողվեց հաղթանակ տանել:

Մրցաշարի հաղթող դարձավ Հունաստանի հավաքականը, որը հաղթեց բոլոր 4 խաղերում: