bfa_arm

«Արցախ»-ն առավելության հասավ «Երևան Բասկետ»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Արցախ»-ը տարավ իր չորրորդ հաղթանակը՝ 75-71 հաշվով առավելության հասնելով «Երևան Բասկետ» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Արցախ»-ը տարել է 4 հաղթանակ, կրել 11 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Ուիլյամսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին. ժամը՝ 15:00-ին «Լես Ֆոքսիս»-ը կընդունի «Արցախ»-ին: