ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հակիրճ ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է հայկական բասկետբոլում պանդեմիայի օրերին: Նշվեց, որ ամենամեծ վնասը կրել են ազգային հավաքականները, որոնք ամռանը պետք է մասնակցեին Եվրոպայի առաջնություններին:
Արթուր Նազարյանը նշեց, որ ամռանը ՀԲՖ-ն փորձելու է կազմակերպել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և ընկերական հանդիպումներ, որոնք թույլ կտան մինչև 16 և 18 տարեկան բասկետբոլիստներին ձեռք բերել անհրաժեշտ խաղային փորձ:
Ներքին առաջնությունների վերսկսման վերաբերյալ ՀԲՖ-ն որոշում կկայացնի մայիսի 14-ից հետո:
ՖԻԲԱ-Եվրոպայի նախագահ Տուրգայ Դեմիրելը և գլխավոր քարտուղար Կամիլ Նովակը հանդես եկան ելույթներով, նշելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար: