bfa_arm

Մյունխենում կկայանա ԱԱ-2027-ի նախընտրական փուլի վիճակահանությունը

Օգոստոսի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի կունենա Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի վիճակահանությունը: Հանդիպումները կմեկնարկեն 2024թ․ փետրվարից։

Ընդհանուր առմամբ, 10 երկրների հավաքականներ կմասնակցեն առաջին փուլի խաղերին:
Մասնակից երկրներն են՝ Ռումինիան, Շվեյցարիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Կոսովոն, Հայաստանը, Նորվեգիան, Իռլանդիան, Ալբանիան և Ադրբեջանը:

Թիմերը կբաժանվեն երեք խմբերի: Առաջին խումբը կլինի չորս թիմերով, իսկ մյուս երկու խմբերում կներառվեն երեք թիմեր: Հավաքականները կխաղան մեկնումներով՝ տուն-դուրս տարբերակով:

Երկրորդ փուլ կանցնեն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև խմբերում երկրորդ լավագույն արդյունք ցույց տված թիմը:

Նշենք նաև, որ ՖԻԲԱ Եվրոպայի խորհրդի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում։

Ընտրական խաղերի ժամանակացույց

2024 թ․ փետրվարի 19-27
2024 թ․ նոյեմբերի 18-26
2025 թ․ փետրվարի 17-25

Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025թ․ հունիսին։