bfa_arm

Կանանց Հայաստանի Մ18 հավաքականը պարտվեց Մալթայի հավաքականին

Կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը զիջեց Մալթայի հավաքականին Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակում:

Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 60-68 հաշվով:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լիա Կրումյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 5 արդյունավետ փոխանցում:

Երրորդ տեղի համար հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին: Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիա-Անդորրա դիմակայության պարտվողի հետ: